
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրլ 429 մլրդ 44 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 6.7 տոկոսով:
Այդ թվում հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 256 մլրդ 442.8 մլն դրամ` աճելով 8.3 տոկոսով: Մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 251 մլրդ 98.7 մլն դրամ`տալով 8.4 տոկոսի աճ: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում աճը կազմել է 3 տոկոս, իսկ ծավալը՝ 5 մլրդ 344.1 մլն դրամ: