
Ամենից շատ թանկացել են միրգն ու շաքարավազը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը (գները) Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցը։
Նախկինում արդեն գրել էինք, որ սպառողական ապրանքների գները Հայաստանում 12-ամսյա կտրվածքով (2016-ի դեկտեմբերը՝ 2015-ի դեկտեմբերի համեմատ) նվազել են 1.1%-ով։ Այդ թվում, սպառման ապրանքների գները նվազել են 1.3%-ով, իսկ սպառման ապրանքների շարքում պարենային ապրանքների գները՝ 0.2%-ով։
Մենք ԱՎԾ-ի զեկույցից առանձնացրել ենք պարենային ապրանքների գների փոփոխությունների տվյալները և դասավորել դրանք նվազման կարգով։
Պարենային ապրանքների 15 ապրանքախմբերից 5-ի դեպքում գներն աճել են։ Ամենից շատ աճել են մրգի և շաքարավազի գները, համապատասխանաբար, 17%-ով և 14.6%-ով։
Ձուն 2016-ի դեմտեմբերին՝ 2015-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել է 6.8%-ով, ոչ ոգելից խմիչքը՝ 3.6%-ով, ծխախոտը՝ 3.4%-ով։
Մնացած 10 ապրանքախմբերի մասով նախորդ տարի գրանցվել է գների նվազում։ Ամենից շատ նվազել են հացամթերքի և հրուշակեղենի գները՝ 3.7%-ով։