
Իրինա Շեյկը նկարահանվել է Bally-ի գովազդում

Ռուսաստանցի մոդել Իրինա Շեյկը մասնակցել է Bally առեւտրի տան գովազդային արշավին: Նա ներկայացրել է գարուն-ամառ տարեշրջանի հագուստի նոր հավաքածու:
Նկարահանումները կատարվել են Նյու Յորքում, լուսանկարների հեղինակը դարձել է ամերիկացի ֆոտոնկարիչ Գրեգորի Հարիսը:
Իրինա Շայխլիսլամովան, որն ավելի շատ հայտնի է որպես Իրինա Շեյկ, ծնունդով Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկ քաղաքից է: 2007 թվականից ի վեր նա ամեն տարի նկարահանվում է Sports Illustrated Swimsuit Issue ամերիկյան հանդեսի համար, եղել է Armani Exchange, Guess, Intimissimi, Lacoste, La Perla բրենդների դեմքը:
Ներկայում Շեյկը ներկայացնում է Avon կոսմետիկական մակնիշը, նա նաեւ մասնակցել է Victoria՚s Secret մակնիշի ներքնաշորերի ցուցադրությանը: 2016 թվականի դեկտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ 31-ամյա մոդելը երեխայի է սպասում: