Ինչպե՞ս ազատվել մրսածությունից մեկ օրվա ընթացքում. պրոֆեսոր Ռոն Էկլզ

Ցածր ջերմաստիճանի պայմաններում մրսելը չափազանց հեշտ է։ Առավել բարդ է արագ ոտքի կանգնել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ պրոֆեսոր Ռոն Էկլզը ներկայացրել է, թե ինչպես կարելի է ազատվել մրսածությունից 1 օրվա ընթացքում։

7:00 Տաք լոգանք ընդունեք։ Բարձր ջերմության մեջ արթնանալով՝ դժվար թե ցանկություն ունենաք լոգանք ընդունելու, սակայն տաք լոգանքը չափազանց կարևոր է առողջացման համար։

8։00 Նախաճաշին մեկ բաժակ հատապտուղ կերեք։ Վիտամին C-ի անհրաժեշտ քանակն ապահովելու համար նարնջի հյութ խմեք, մեկ աման ապուր կերեք։

10։00 Ինհալացիա արեք։ Մրսածությունը կարող է հանգեցնել քթանցքերի խցանման, ինչի հետևանքով գլխացավ կունենաք։ Ցավը հաղթահարելու և շնչողիները մաքրելու համար գլուխը պահեք շոգու վրա 5 րոպե։

Կարդացեք նաև

12։00 Զբոսանքի գնացեք։ Սառը եղանակին դժվար թե զբոսնելու ցանկություն ունենաք, բայց ճաշից առաջ կարճ զբոսանքը կլավացնի ոչ միայն տրամադրությունը, այլևս կամրացնի իմունային համակարգը։

13։00 Ճաշին մսամթերք կերեք։ Սպիտակուցն ակտիվացնում է իմունային համակարգի աշխատանքը։ Մարդիկ, ովքեր հիվանդության ընթացքում սննդակարգից բացառում են մսամթերքը, սովորաբար ավելի երկար են հիվանդ լինում։

15։00 Հեղուկներ օգտագործեք։ Խոտաբույսերով թեյերը և մյուս տաք հեղուկները կօգնեն, որ օրգանիզմն ազատվի վարակից։

18։00 Կարրի կերեք։ Կերեք ճաշատեսկներ, որոնք կարի կամ չիլի են պարունակում։ Իմբիրը, սխտորը և պղպեղը ևս հայտնի են հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններով։ Համեմունքները կօգնեն ազատվել միկրոբներից և մաքրել շնչուղիները։

20։00 Լոգանք ընդունեք։ Հոգնած մկաններին թույլ տվեք հանգստանալ։

22։00 Քնեք 8 ժամից ոչ պակաս։ Օրգանիզմին հանգիստ է հարկավոր վերականգնվելու համար։ Լավ քունը կօգնի օրգանիզմին վերականգնել ուժերը։ Եվ ընդհանրապես իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար հարկավոր է պարբերական քուն։ Գիշերը սուրճ կամ ալկոհոլ մի օգտագործեք, երկար հեռուստացույց մի նայեք, մի աշխատեք անկողնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս