«Ամեն ինչին չափ կա, էլի, ձև կա». Մանվել Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունեք Սեյրան Օհանյանի և Հովիկ Աբրահամյանի՝ իշխանությունից հեռանալու ու ընդդիմադիր դառնալու վերաբերյալ, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց.
«Ես ի՞նչ գործ ունեմ, գնա Աստծուց հարցրա ինչի՞ ա ձյուն գալիս: Սեյրան Օհանյանը զինվորական մարդ է, հմի որ տենց է մտածել, արդեն իրան գնացեք հարցրեք: Ես, օրինակ, չէի մտածի, որ Սեյրան Օհանյանը պիտի քաղաքականությունով տենց ակտիվ լինի, զարմացել եմ, այո, որոշ բաների վրա: Որովհետև բաներ կա, որ ամեն ինչին չափ կա, էլի, ձև կա: Ձյունը ձյուն ա մնում, ձյունը անձրև չի լինում, անձրևն է անձրև»: