Բաժիններ՝

Մի արեք այս 10 սխալները. դրանք հաստատ կկոտրեն Ձեր դստեր կյանքը

Հոգեբան Միխայիլ Լաբկովսկին պատմել է գլխավոր սխալների մասին, որոնք կատարում են մայրերի մեծ մասը: Չնայած՝ ոչ: Կարծես թե, այդպես անում են գրեթե բոլորը: Տվյալ նյութում կքննարկվեն այն 10 հիմնական սխալները, որոնք կատարում են ծնողներն իրենց դուստրերի հետ շփվելիս:

Մոր և դստեր հարաբերությունները յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևորներից մեկն են: Այն, թե ինչպես է մայրն իրեն պահում դստեր հետ վաղ մանկությունում և հասունանալու հետագա ժամանակահատվածում, ազդեցություն է ունենում նրա հետագա ճակատագրի վրա: Ծնողների դերը երեխաների դաստիարակության մեջ հիվանդագին թեմա է շատերի համար, և դա զարմանալի չէ:

1. Անձնական օրինակի բացակայություն

Դստերը «Դու պետք է սովորես պատրաստել» ասելու տեղ՝ պետք է ասել. «Արի միասին համեղ ապուր պատրաստենք»: Եվ անել դա: Երբ աղջիկը տեսնում է, որ մայրիկը հաճույք է ստանում ինչ-որ մի գործողությունից, նա նույնպես ցանկանում է դա սովորել:

2. Դատապարտող վերաբերմունք սեքսի նկատմամբ

Եթե փոքր հասակից աղջկան ներշնչում են դատապարտող վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ, որ «նրանց մտքին միայն մեկ բան է», նա մեծանում է այն զգացումով, որ բոլոր տղամարդիկ բռնացողներ են, իսկ սեքսը՝ զզվելի:

3. Պարադոքսալ հակասություն

Կարծես թե սեքսը կեղտոտ գործ է, բայց յուրաքանչյուր աղջիկ պետք է ամուսնանա և երեխա ունենա, և անել դա ցանկալի է մինչև 25 տարեկանը: Այսպիսի հակասական դրույթների արդյունքը վախն է յուրաքանչյուր հարաբերության նկատմամբ:

4. Հիպերխնամակալություն

Եթե մանուկ հասակում մայրը չափից ավելի է հոգ տանում աղջկա մասին, ապա երեխան մեծանում է՝ որպես առանց սեփական կարծիք ունեցող անձնավորություն, ում առանց պրոբլեմի կարող են մանիպուլյացիայի ենթարկել:

5. Հոր բացասական կերպարը

Եթե աղջկան պատմում են, որ հայրը «այծ է», աղջիկն իրեն մեղավոր է զգում այն բանում, որ հենց այդ մարդն է դարձել իր հայրը: Մեղքի այդ զգացումից կինը չի կարողանում գլուխ հանել հետագա ամբողջ կյանքի ընթացքում:

6. Ֆիզիկական բռնություն

Մարմնական պատիժներն ավելի են նվաստացնում աղջիկներին, քան տղաներին: Եթե աղջկան խփում են, նա մեծանում է զոհի զգացումով և իր համար որպես զուգընկեր է ընտրում ագրեսիվ մարդկանց:

7. Ոչ բավարար գովասանք

Եթե աղջկան բավարար չեն գովաբանում, նա մեծանում է՝ առանց իր նկատմամբ սիրո, և հարաբերություններում չի կարող լինել լիարժեք զուգընկեր:

8. Վեճեր երեխաների ներկայությամբ

Վեճերը երեխաների ներկայությամբ հարված են նրանց հոգեկան առողջությանը: Պետք չէ մոռանալ, որ երեխան հաճախ իր վրա է վերցնում պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվում է ընտանիքում:

9. Շփման բացակայություն

Եթե աղջկա հետ քիչ են շփվում, չեն պատասխանում նրա հիմար հարցերին, հատկապես դեռատի տարիքում, նա կորցնում է շփումը ծնողների հետ և իրեն լքված է զգում:

10. Կյանքի ոչ ճիշտ դիրքորոշում

Չի կարելի աղջկան ասել, որ իր կյանքը պետք է ընդգրկի պարտադիր ինչ-որ կետեր. ամուսնություն, երեխաներ, նիհարել, որոշակի աշխատանք: Պետք է երեխային ներշնչել, որ ինքն իրավունք ունի զբաղվել նրանով, ինչով ուզում է: Միայն այդ դեպքում կմեծանա ինքնավստահ և երջանիկ կին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս