
Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերն 9-րդ անգամ կխաղարկեն «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչը

Ամերիկուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամսները դուրս եկան Australian Open-2017.ի եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Սերենան 6:2- 6:1 հաշվով հաղթեց խորվաթուհի Միրիանե Լուչիչ-Բարոնիին, իսկ Վինուսը 7:6, 6:2, 6:3 հաշվով հաղթեց ամերիկուհի Կոկո Վանդեվեգեին:
Քույրերը 9-րդ անգամ կխաղարկեն «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչը: Տվյալ պահին «Մեծ սաղավարտի» եզրափակիչներում անձնական հակամարտության հաշիվը 6:2 է՝ հօգուտ Սերենայի:
Վերջին անգամ Ուիլյամս քույրերը Սաղավարտի եզրափակչում խաղացել են Ուիմբլդոն-2009-ում: Քույրերի առաջին եզրափակիչը տեղի է ունեցել 16 տարի առաջ՝ US Open-2001-ի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը