
«Ինձ թվում է, որ Շումախերի ընտանիքը չի պատմում ամբողջ ճշմարտությունը». Շումախերի նախկին մենեջեր

Միխայել Շումախերի նախկին մենեջեր Վիլի Վեբերը 7-ակի չեմպիոնի ընտանիքին կոչ է արել պատմել երկրպագուներին ավտոարշավորդի առողջական վիճակի մասին ճշմարտությունը:
«Ինձ արդեն որոշ ժամանակ թվում է, որ Շումախերի ընտանիքը չի պատմում ճշմարտությունը: Ինձ թվում է, որ եկել է Միխայելի միլիոնավոր երկրպագուներին ամբողջ ճշմարտությունը պատմելու ժամանակը: Ես նրանց ասել եմ այդ մասին, բայց դա նույնն է, ինչ քար կրծելը, որովհետև ինձ չեն լսում: Երբ ես տանն եմ, և հեռախոսը զանգահարում է, երբեմն ինձ մոտ զգացողություն է առաջանում, որ ես կվերցնեմ լսափողը և կլսեմ Միխայելի ձայնը, ով, ինչպես նախկինում, կհարցնի. «Ողջույն, Վիլի: Ինչպե՞ս են գործերդ»: Հույսը վերջինն է մահանում»,- Վեբերին է մեջբերում F1i-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը