Բաժիններ՝

«Եթե Նեյմարը դառնա ավելի կայուն, ապա մոտակա տարիներին նա կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը». Կաֆու

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Կաֆուն պատասխանել է այն հարցին, թե ինչ է պակասում իր հայրենակից Նեյմարին՝ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին հասնելու համար:

«Նրան պակասում է որոշակի կայունությունը: Երբ Նեյմարն իր խաղում ավելացնի այդ հատկանիշը, կարծում եմ՝ մոտակա տարիներին նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես դրանում կասկած չունեմ»,- նշել է Կաֆուն:

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Նեյմարը դարձել է ընդամենը 7 գոլի հեղինակ: Իսպանական Պրիմերայի շրջանակներում Նեյմարը չի կարողանում գոլ խփել հոկտեմբերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս