Կենդանակերպի 5 ամենախելացի նշանները
Բոլոր մարդիկ էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր։ Greatpicture.ru կայքը գրում է, որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին ևս կարելի է տարանջատել «վերլուծող» և «սինթետիկ» խմբերի։ Առաջինի դեպքում ավելի լավ է զարգացած վերլուծելու, մյուսների դեպքում՝ ընկալելու ընդունակությունը։ Նրանց շարքում լավագույն վերլուծողները համարվում են Ջրհոսները, իսկ լավագույն ընկալողները՝ Կարիճները։ Կարիճներին գրեթե հնարավոր չէ հիմարացնել։ Նրանք տեսնում են ձեր յուրաքանչյուր գաղտնի մտադրություն՝ անկախ նրանից՝ ինչ է ասվում։
«Կրակի» նշաններ՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր։ Ինտուիտիվ մտածողություն ունեն։ Նրանք հրաշալի տեսնում են հնարավորությունը և ռիսկի են դիմում՝ նպատակին հասնելու համար։ Երբ նրանք հասնում են իրենց նպատակին, դիմացինը մտածում է՝ լավ միտք է, իսկ ինչո՞ւ ես նախկինում չէի մտածում դրա մասին։
«Հողի» նշաններ՝ Ցուլ, Կույս, Այծեղջյուր։ Պրակտիկ մտածողություն ունեն, նրանց հատուկ է ամեն ինչ՝ բյուջեի վարումից՝ մինչև աշխատավայրում խնդիրների լուծում։
«Օդի» նշաններ՝ Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս։ Վերլուծական մտածողություն ունեն։ Ապում են մտքերի աշխարհում, հասարակության մեջ իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում։ Մտքերը գերադասում են զգացմունքներից։
«Ջրի» նշաններ՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ։ Կարողանում են մտածել հեռանկարի մասին։ Միակն են, որ կարող են հասկանալ զրուցակցի մոտիվացիան և զգացմունքները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը