Բաժիններ՝

Իրաքի ուժերը հայտարարել են Մոսուլի արևելյան հատվածի ազատագրման մասին

Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչության զինվորականները լիակատար վերահսկողություն են սահմանել Մոսուլի արևելյան շրջանների նկատմամբ, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրամանատարության հայտարարությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են քաղաքի արևելյան հատվածների մինչև 85%-ը։

Ընդ որում՝ ինչպես հայտնում է հեռուստաալիքը, գործողության գլխավոր հրամանատարությունը չի հաստատել տեղեկությունը՝ հայտարարելով, թե արևելյան Մոսուլի լիակատար ազատագրում տեղի չի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031