
Ջեյմս Քեմերոնը վավերագրական սերիալ է նկարահանում գիտական ֆանտաստիկայի պատմության մասին

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ վավերագրական սերիալ է ստեղծում գիտական ֆանտաստիկայի պատմության վերաբերյալ: Հունվարի 16-ին այս մասին հաղորդել է IndieWire-ը:
Նոր նախագծում Քեմերոնը կպատմի տարբեր սերունդների գլխավոր գիտաֆանտաստիկական գրքերի, ֆիլմերի և սերիալների մասին: Իր նախագծում նա մտադիր է պատասխանել այն գլխավոր հարցերին, որոնք բարձրացնում է գիտական ֆանտաստիկայի ժանրը:
Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Վերջին դատաստանի օրը» ֆիլմերի ստեղծողն է: Բացի ռեժիսորական գործունեությունից, նա հայտնի է որպես ստորջրյա աշխարհի հետազոտող: