Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը շախմատի Հայաստանի առաջնության առաջատարներն են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության 4-րդ տուրը:
Առաջնության ամենակրտսեր մասնակից Հայկ Մարտիրոսյանը գերազանցեց Կարեն Գրիգորյանին, իսկ Արման Փաշիկյանը` Հովհաննես Գաբուզյանին:
Ոչոքի ավարտվեց Սամվել Տեր-Սահակյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան-Տիգրան Պետրոսյան, Տիգրան Հարությունյան-Մանուէլ Պետրոսյան պարտիաները:
Այս տուրից հետո առաջատարները 3ական միավորով Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանն են: 2.5 միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը: