Բաժիններ՝

Քաղցկեղի 14 ամենավտանգավոր նշանները, որոնք մարդիկ սովորաբար անտեսում են

Քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է։ Ցանկացած բժիշկ կասի այն մասին, որ գլխավորը ժամանակին դրա առկայությունը հասկանալն է։ Lifer.com.ua կայքը գրում է, որ գոյություն ունեն հիվանդության որոշակի նշաններ, որոնք հնարավորություն են տալիս դրանց մասին իմանալ ժամանակին։

1. Քաշի անսպասելի և անբացատրելի կորուստ։ Եթե մարդը սկսել է նիհարել, բայց ոչինչ չի փոխել իր կյանքում, մտահոգվելու կարիք կա։

2. Քրոնիկական բարձր ջերմություն։ Եթե արդեն մի քանի շաբաթ բարձր ջերմություն ունեք և չեք կարողանում իջեցնել, դիմ եք բժշկի օգնությանը։ Սա կարող է վկայել ոչ միայն վարակների և բորբոքային պրոցեսների, այլև լեյկեմիայի առկայության մասին։

3. Մշտական հոգնածություն և թուլություն։ Սովորաբար սա «բուժվում» է լավ քնի միջոցով։ Եթե բավարար քանակով քնում եք, հանգստանում ավելին, քան սովորաբար, բայց հոգնածությունը չի անցնում, ապա այս ամենը կարող է վկայել քաղցկեղի առկայության մասին։

4. Շնչահեղձություն և ծանր շնչառություն։ Առավել վտանգավոր են նախանշանները, երբ ծանր շնչառությունն ուղեկցվում է տարբեր ձայներով։

5. Քրոնիկական բրոնխիտ։ Կարող է վկայել թոքերում ուռուցքի կամ լեյկեմիայի մասին։

6. Եթե տաբատի հատվածում ցավ եք զգում, որն ուղեկցվում է հետույքի հատվածում սուր ցավով, սա կարող է վկայել ձվարանների քաղցկեղի մասին։

7. Քրոնիկական այրոցը կարող է կերակրափողի քաղցկեղի նշաններից մեկը լինել։

8. Եթե որովայնի խանգարումը չի անցնում արդեն 4 շաբաթ, և չեք կարողանում ակնհայտ պատճառ գտնել, խոսքը կարող է աղիների քաղցկեղի մասին լինել։

9. Եթե դժվարություններ եք ունենում կուլ տալիս, իսկ մթերքը երբեմն պարզապես մնում է կոկորդում, խնդիրը կարող է կոկորդի կամ կերակրափողի քաղցկեղի արդյունք լինել։

10. Անհասկանալի քարերի և ուռուցքնների առկայությունը պետք է բժշկի դիմելու առիթ դառնա։

11. Անհրաժեշտ է մտահոգվել նաև եղունգների տեսքի և գույնի փոփոխությունների դեպքում։

12. Միզարձակման ընթացքում պաթոլոգիական արնահոսությունը կարող է աղիների քաղցկեղի պատճառով լինել։

13. Քրոնիկական ուժեղ ցավ որովայնի ներքևի հատվածում։ Կարող է վկայել լեյկեմիայի մասին։

14. Մաշկի նորագոյացությունները, դեղին, մուգ կամ կարմիր հետքերի առկայությունը կարող են մաշկի քաղցկեղի նշաններ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս