
Գազարի օշարակը՝ խորխի դեմ

Ձմռանը հարբուխը, մրսածությունն ու հազն ամենատարածված առողջական խնդիրներն են: Եթե նկատում եք, որ հազն արդեն երկար ժամանակ հանգիստ չի տալիս, և զգում եք, որ բրոնխներում խորխ է հավաքվել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է: Գազարի օշարակն օգտակար է ոչ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին:
Գազարի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումն ու շաքարախտը: Իհարկե, խոսքը գնում է թարմ քամած գազարի հյութի մասին:
Գազարի այլ օգտակար հատկանիշներ
- Բարձրացնում է իմունիտետն ու կարգավորում է սրտանոթային հիվանդությունները
- Իջեցնում է խոլեստերինի մակարդակը
- Կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները
- Կանխարգելում է ակնեն
- Վիտամինների աղբյուր է
- Կալցիումի աղբյուր է
- Օգնում է մարսողությանը
- Մաքրում է ամբողջ օրգանիզմը:
Ձեզ ենք ներկայացնում գազարի օշարակի բաղադրատոմսը
Բաղադրություն
- Կես կգ գազար
- 3-4 ճ/գ մեղր
- Ջուր
Նախ կտրատեք գազարը և վրան ջուր լցրեք, եփեք մինչև փափկելը, ապա անջատեք կրակը: Խառնուրդը քամեք և թողեք սառչի, գազարը տրորեք:
Գազարի ջրին ավելացրեք մեղրն ու լավ խառնեք: Ապա ավելացրեք գազարի տրորած խյուսը, և օշարակը պատրաստ է:
Օրվա ընթացքում 3-4 ճ/գ ընդունեք այս օշարակից: 1-2 օր անց կզգաք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը