
Տեխնիկական սարքավորումներ՝ ընտրությունների համար

Գործադիրն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Եվրամիությունն աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին՝ ընտրական գործընթացները պատշաճ ձևով իրականացնելու և տեխնիկական սարքավորումներն օգտագործելու համար.
«Այդ գումարները տարեվերջին փոխանցված են եղել արտաբյուջետային հաշվին, հիմա սահմանում ենք ծախսերի ուղղությունները, որովհետև ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի համակարգի միջոցով։ Ուստի 1.7 մլն եվրոյին համարժեք գումարը փոխանցում ենք, որպեսզի վճարեն տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մնացած գումարը դեռևս շարունակելու է մնալ դեպոզիտ հաշվում, որպեսզի մենք հետագայում այն օգտագործենք տեսանկարահանող սարքավորումների տեղադրման համար»։