
Ալեն Սիմոնյանը առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում:
«Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 2-ին անցկացվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները։ Ես պատրաստվում եմ մասնակցել այդ ընտրություններին և պայքարի մեջ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իմ գործընկերների հետ՝ «Ելք» դաշինքի շրջանակներում։ Առաջադրվելու եմ թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները»,- գրել է Ալեն Սիմոնյանը։