
«Միայն իմ կապիկը գիտի, թե ինչ է տեղի ունենալու ապագայում»

«Յուվենթուսի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան տարօրինակ կերպով է արձագանքել «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին խոսակցություններին:
Instagram-ի էջում Էվրան իր կապիկի լուսանկարն է հրապարակել և ուղեկցել է այն գրությամբ.
«Միայն իմ կապիկը գիտի, թե ինչ է տեղի ունենալու ապագայում: Ես սիրում եմ այս խաղը»:
Վերջին օրերին շշուկներ են պտտվում, որ Պատրիս Էվրան ցանկանում է վերադառնալ ԱՊԼ. ենթադրվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Սերիա Ա-ի 2016-17թթ. մրցաշրջանում Էվրան «Յուվենթուսի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը