Արթիկում 61-ամյա կինը ծածկոցը պատուհանից թափ տալիս վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 4-ին ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 11-րդ բնակարանի բնակչուհի, 61-ամյա Հերիքնազ Նահապետյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական թիվ 49 ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր արդեն քննիչի հանձնարարականով բացել են բնակարանի դուռը։
Կայքի տեղեկություններով տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կինը, որ ապրում է 3-րդ հարկում, պատուհանից ծածկոցը թափ տալու ժամանակ կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։