
Գյումրիում բնակարանի խոհանոցի հատակին հայտնաբերվել է 53-ամյա քաղաքացու դին

Հունվարի 4-ին, ժամը 13.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են 1963 թ. ծնված Ս. Մ.-ի բնակարանի դուռը և խոհանոցի հատակին՝ ընկած վիճակում, հայտնաբերել վերջինիս դին: