Բաժիններ՝

Իրաքցի զինվորականներն ազատագրել են Մոսուլի մեծ մասը

Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի և քաղաքի արվարձանների մեծ մասը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաաֆարին։

«Դա 56 շրջաններից 40-ն է։ Սկսվում է մնացած 16 շրջանների ազատագրման աշխատանքը»,- հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավարը։

Ալ-Ջաաֆարին նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները մեծ ֆինանսական աջակցություն են ստանում։ Նրա խոսքով՝ խմբավորումն ունի այնպիսի հնարավորություն, ինչպիսիք ունի պետությունը։

«Նրանց հետևում կանգնած են կառավարություններ և նրանց բյուջեները։ Իրաքի բանակը դա հաշվի է առնում և ձգտում է հյուծել հակառակորդի հզորությունը»,- ընդգծել է իրաքցի պաշտոնյան։

Նախօրեին նա հայտարարել էր, որ Իրաքի իշխանությունները կարող են ԴԱԻՇ-ին չեզոքացնել մոտակա 3 ամիսներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031