Բաժիններ՝

Վստահ եմ՝ Հենրիխի երեկվա գոլը, Արթուրի օլիմպիական ոսկին հազարավոր երիտասարդների հպարտություն է ներշնչել. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: 1_640x419

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ Նախագահը մարզաշխարհի համար ամենակարևոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահած մեդալները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: 2_640x419

Նախագահը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները:

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում և, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաև: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ողջ համալիրը, ընդամենը երկու-երեք օր առաջ մենք շահագործման հանձնեցինք Երևանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարևորը, կարծում եմ, նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց: 3_640x419

Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ապագա ունի, որովհետև այստեղ նստած են «Արարատ 73»-ի տղաները, որոնք ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկել: Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել: Արթուր Ալեքսանյանը, երբ Ռիոյում դարձավ չեմպիոն, կարծում եմ, որ բոլոր հայ տղաները մտածում էին՝ Աստված տա, իրենք էլ դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի և այդպիսի ընդունելության արժանանան: 4_640x420

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հաջողություն բոլորիս, խաղաղություն մեր երկրին»,- շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 5_640x420 6_640x419 7_640x420 8_640x421 9_640x421 10_640x419 11_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս