Բաժիններ՝

«Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են Սիրիայում հրադադարի հարցով իրենց պարտավորությունները». Չավուշօղլու

Ռուսաստանն ու Թուրքիան իրականացրել են Սիրիայում հրադադար հաստատելու և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու իրենց պարտավորությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները։ Մեր երկրները միմյանց վստահել են այդ ռազմավարական կարևոր հարցերում և հասկացել, որ կարող են միմյանց վստահել»,- ասել է Չավուշօղլուն Անթալիայում տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս սիրիական հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

«Բանակցություններ են ընթացել նաև ԱԳՆ-ի մակարդակով։ Անկարան ոչ մի շահ չի հետապնդում այդ հարցերում ու անում է իրենից կախված ամեն ինչ հանուն մարդկայնության»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս