Բաժիններ՝

Սրտի ինֆարկտից մի քանի շաբաթ առաջ մարմինն ուղարկում է այս 6 նշանները. մի արհամարհեք դրանք

Սրտի հիվանդություններն աշխարհում մահացության գլխավոր պատճառն են։ Մահացության դեպքերի 25 տոկոսն այս խնդիրների հետևանքով է գրանցվում։ Marketium.ru կայքը գրում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների 90 տոկոսը կարելի է կանխարգելել հավասարակշռված սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ և վատ սովորություններից ազատվելու արդյունքում։ Ինֆարկտը հատկապես վտանգավոր է նրանով, որ անսպասելի է տեղի ունենում։ Կայքը ներկայացրել է ինֆարկտի 6 նախանշան։

1. Ճնշում կրծքավանդակում։ Երբեք մի արհամարհեք ճնշումը կամ ցավը կրծքավանդակի հատվածում։ Սա պարզ նշան է, որ սրտի հետ կապված խնդիր ունեք, որն անհապաղ բուժում է պահանջում։ Կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավը վկայում է այն մասին, որ ինֆարկտը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Եթե ցավը տարածվում է դեպի ձեռքեր, մեջք, ուսեր և իրան, ապա հարկավոր է շտապօգնություն զանգահարել։

2. Շնչառության վատացում։ Սիրտն ու թևքերը փոխկապակցված են միմյանց հետ։ Այդ պատճառով օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումը հանգեցնում է մյուսի աշխատանքում խնդիրների առաջացման։ Զարկերակների սեղմումը խոչընդոտում է արյան նորմալ շրջանառությանը։ Արդյունքում՝ թոքերը շատ քիչ արյուն են ստանում, և մարդը սկսում է շնչահեղձ լինել։

3. Առանց պատճառի հոգնածություն։ Եթե սկսել եք հոգնած արթնանալ, և սովորական աշխատանքը կատարելու համար ուժերը չեն բավարարում, սա կարող է մոտեցող ինֆարկտի նշան լինել։ Խիստ հոգնածությունը կարող է նշանակել, որ սիրտն աշխատում է առավել ծանրաբեռնվածությամբ։

4. Գրիպի կամ մրսածության նշաններ։ Որքան էլ տարօրինակ է, ինֆարկտ տարած հիվանդների մեծ մասը վստահեցնում է, որ գրիպի և մրսածության նշաններ է զգացել նոպայից առաջ։

5. Սառը քրտինք։ Սա ինֆարկտի տարածված նախանշան է։ Սա նշանակում է, սր սիրտը չի ստանում թթվածնի բավարար քանակով արյուն։ Ուղեղին ևս սկսում է չբավարարել թվվածնի քանակը, և խախտվում է արյան շրջանառությունը։ Արդյունքում՝ գիտակցությունը դառնում է մթագնած, ցրված, իսկ ճակատին սառը քրտինք է հայտնվում։

6. Տրամադրության անկումներ։ Առանց պատճառի վախի զգացումը, որ չի անցնում, թթվածնի պակասի նշան է։ Եթե հանգիստ և ուրախ տրամադրությանն առանց պատճառի փոխարինում է տագնապի նոպան, հնարավոր է՝ օրգանիզմը զգուշացնում է մոտեցող ինֆարկտի մասին։

Իհարկե, այս նշաններն առանձին վերցրած չեն նշանակում, որ օրգանիզմը զգուշացնում է ինֆարկտի մասին։ Սակայն այս նախանշանների միջոցով օրգանիզմն օգնություն է խնդրում. սրանք հուշումներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել և հասկանալ պատճառները։ Լսեք օրգանիզմին, առողջ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս