«Միշտ փոխարինողներ լինում են, բայց…». ՀՀԿ-ական պատգամավորը ընտրություններում իրենց հնարավոր պարտության մասին

«2016 թվականը և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով լարված տարի էր»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

2016 թվականի բացասական երևույթներից նա առանձնացրեց հատկապես ապրիլյան պատերազմը, իսկ ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա նա նշեց. «Ձեռքբերումն այն է, որ մենք այս տարի քաղաքական լուրջ փոփոխություններ ունեցանք, ու քաղաքակական դաշտում հիմքեր դրվեցին բարեփոխումների հետագա շարունակության համար։ Եթե մի խոսքով ամփոփիչ ասեմ՝ տարի էր, որից սկսվում է բարեփոխումների պրոցես»։

Հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ 2017 թվականի ընտրություններում ՀՀԿ-ը կարող է պարտություն կրել՝ Լ. Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ. «Կարծում եմ, որ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից դրական առումով, քաղաքական դաշտն ավելի լեցուն կլինի։ Ընտրություններում պայքարն ավելի սկզբունքային, գաղափարական կլինի, քաղաքական դաշտի այս բարեփոխումներն ինչ-որ ձևով կազդեն ընտրությունների դրական արդյունքների վրա»:

ՀՀԿ-ական պատգամավորն իշխանությունը կորցնելու վտանգ չի տեսնում։ Հարցին, թե՝ արդյոք չե՞ք տեսնում այն ուժերին, որոնք կարող են ՀՀԿ-ին փոխարինել՝ պատգամավորն այսպես պատասխանեց. «Միշտ փոխարինողներ լինում են, բայց դեռևս այսօրվա վիճակում՝ ես չեմ տեսնում մի քաղաքական ուժ, որն ունի պոտենցիալ և ռեսուրսներ՝ քաղաքական պայքարում հաղթելու»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս