Բաժիններ՝

«Խնդրում եմ, ինձ վստահեք». Վարդան Արամյան

«Որևիցե մեկը չի կարող էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանալ Անգելա Մերկելի կամ այլ նախագահի կամ վարչապետի պլանավորման մասին, թե ով է մատակարար ընկերությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով վերջերս «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային գնումները դարձել են գաղտնի։

Ըստ նրա՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ևս ցույց է տալիս, որ օրենսդրական փոփոխությունը ճիշտ էր։ Վ.Արամյանի խոսքով՝ եթե իմանան, թե որ ընկերությունն է սպասարկում նախագահի մեքենան, ռիսկերը մեծանում են։

«Խնդրում եմ, ինձ վստահեք, ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի ցանկացած գնում տեղափոխվի թափանցիկ դաշտ։ Բայց կան անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանվեն»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս