
Հայաստանում 10 ամսվա ընթացքում բանկերի հաճախորդների թիվն ավելացել է

ՀՀ բանկերը 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 2 մլն 460 հազար 143 հաճախորդ, այդ թվում 79 189-ը՝ իրավաբանական անձինք են, իսկ 2 մլն 380 հազար 954-ը՝ ֆիզիկական անձինք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը:
Տարվա սկզբի համեմատ բանկերի հաճախորդների թիվն ավելացել է 133.3 հազարով։ Այդ թվում՝ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն ավելացել է 2 հազար 844-ով, ֆիզիկական անձանցը՝ 130 հազար 469-ով։
Բանկերի հաճախորդները հոկտեմբերի վերջի դրությամբ ունեցել են 866 հազար 700 վարկային և 192 հազար 248 ավանդային հաշիվ։