«Իմ երեխաներին արգելված է արտասանել Կրիշտիանու Ռոնալդուի անունը»
Ֆրանսիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Դիմիտրի Պայեն հայրենասիրական զգացմունքներ է դաստիարակում երեխաների մեջ:
«Ես երեխաներ ունեմ, այնպես որ, հասկանում եմ, թե ինչպիսի կերպար ունեն ֆուտբոլիստները: Նրանք մի քանի ֆուտբոլիստների երկրպագուներ են, ես դա տեսնում եմ նրանց աչքերում: Նրանք երկրպագում են նրանց, փորձում են կրկնօրինակել նրանց գործողությունները, բառերը, գոլերը տոնելու ձևը:
Իմ երեխաները սիրում են Ռոնալդուին և Մեսսիին, բայց Եվրո-2016-ից հետո նրանց արգելված է արտասանել Ռոնալդուի անունը»,- Պայեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Դիմիտրի Պայեի Ֆրանսիան պարտվեց պորտուգալացիներին Եվրո-2016-ի եզրափակչում 0:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը