Բաժիններ՝

«Իշխանությունները զուտ քաղաքական, նախընտրական քայլեր են կատարում՝ ոչ ավելին». Վահագն Խաչատրյան

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նոր կառավարության գործունեության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի տեսել։ Այսօր ՀԱԿ 20-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում Վ. Խաչատրյանն ասաց, որ ինքը չի ընդունում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը։

«Ընդհանուր ծրագիր, ռազմավարություն ես չեմ տեսնում, թեկուզ մտածել եմ, որ այդպիսի մի ծրագիր կներկայացվի ավելի ուշ: Ինչքան քայլեր որ կատարվել են, մեր կյանքում էական փոփոխություններ չեն բերել»,- նշեց տնտեսագետը։

Վ. Խաչատրյանը կարծում է՝ կառավարության փոփոխությունը ոչ թե տնտեսական քայլ էր, այլ քաղաքական։ Նա այդ շրջանակներում է դիտում նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի ընդունումը. «Այդ հարցը Հայ ազգային կոնգրեսը շատ ավելի շուտ բարձրացրել էր: Հիմա, այդ հարցը բարձրացնելով՝ իրենք զուտ քաղաքական, նախընտրական քայլեր են կատարում՝ ոչ ավելին: Ես չգիտեմ, թե հետագայում դա ինչպես կօգտագործվի, առավել ևս, որ մի կարևոր հանգամանք կար, որ այդ օրենքի հետադարձ կիրառման հարցը փակվեց այն հանգամանքից ելնելով, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Այդ օրենքը համարում եմ կիսատ, կարող է այս էտապում դա որոշակի նշանակություն ունենալ ժողովրդին ներկայանալու համար, բայց կիրառելու առումով վստահ չեմ, որ կունենա այն արդյունքը, ինչը մենք ենք կոնկրետ ակնկալում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս