Բաժիններ՝

Դաժան ու չբացահայտված դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը մահացել է մի քանի ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց հետո. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 30-ին, ժամը 02։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Նոր Խարբերդ Ամառանոցներ 26 փողոցի 23 տան բնակիչ, 55-ամյա Անդրանիկ Խաչատրյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու փաստով։

Վրաերթի ենթարկվածին վարորդը թողել էր անօգնական, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ Ա. Խաչատրյանը վրաերթի է ենթարկվել մի քանի ավտոմեքենաների կողմից, հավանաբար, ճանապարհի մութ լինելու պատճառով վարորդները չեն նկատել ու կրկնակի անգամ վրաերթի են ենթարկել արդեն մահացածին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031