Բաժիններ՝

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» նախագիծը

Այսօր Ազգային ժողովում 95 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց տարբեր օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով։

Քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ, ինչպես ասել է՝ ինքը դեմ է, բայց չի քվեարկելու։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ պատասխանել երեկ պաշտպանության նախարարության կողմից հնչեցված մի քանի մտքի առ այն, որ՝ գնացեք, մտածեք, թե ժամանակին բյուջեն ինչքան էր։ Ասեմ, որ ես, իրոք, 3 տարի անընդմեջ առաջարկել եմ կառավարությանը բանակը դարձնել վճարովի, Պաշտպանության նախարարն ասում էր, որ կողմ է դրան, երեկ քննադատեց, նույնիսկ փորձեց սարկազմի ենթարկել։ 1996 թվականի բյուջեն եղել է ծախսերով 132 միլիարդ դրամ, 2015-ի բյուջեն եղել է տրիլիոն 193. թվում է, թե 10 անգամ ավելի, բայց այդ ընթացքում գնաճը եղել է 3.2 անգամ, 1996 թվականին սահմանին ավելացված արժեքի  հարկ չի գանձվել, որը բյուջեի կեսն է։ Ասեմ նաև, որ իմ վարչապետության տարիներին բյուջեն դոլարով արտահայտված 38 միլիոնից դարձել է 370 միլիոն դոլար՝ 3 տարում»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս