Բաժիններ՝

Սիրիայի իշխանություններն ընդունել են ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրան գրավելու փաստը

Սիրիայի իշխանությունները ընդունել են ԴԱԻՇ-ի կողմից Պալմիրան գրավելու փաստը։ Բաշար Ասադի կառավարությունը խոստացել է ամեն ինչ անել ջիհադիստներին հնագույն քաղաքից դուրս մղելու ուղղությամբ։

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը Պալմիրայի կորուստն անվանել է «ծանր հարված», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բանակը կօգտագործի բոլոր հնարավոր եղանակները, որպեսզի կանխի քաղաքում զինյալների հաստատումը»,- հայտարարել է Հոմս նահանգի նահանգապետ Թալալ Բարազին, երբ ԴԱԻՇ-ն ու հակակառավարական ակտիվիստները հայտնեցին, որ քաղաքի վերահսկողությունն անցել է ԴԱԻՇ-ի ձեռքը։

Հոմսի նահանգապետը նշել է, որ ծայրահեղականները աջակցություն են ստացել Ռաքքայից և Դայր-էս-Զաուր սիրիական նահանգից։

Պալմիրայի գրոհն սկսվել էր շաբաթ օրը, դրան մասնակցել էր մոտ 4 հազար գրոհային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս