Բաժիններ՝

Շոկոլադե թխվածք նրանց համար, ովքեր նիհարում են

Այս չիզքեյքն իդեալական է բոլոր նրանց համար, ովքեր առողջ սննդի կողմնակից են և չեն ցանկանում ավելորդ քաշ հավաքել։ Այն քիչ ածխաջրեր և շատ սպիտակուցներ է պարունակում։

Բաղադրիչներ

• 400 գրամ անյուղ կաթնաշոռ
• 100 գրամ կաթ՝ 1 տոկոս յուղայնությամբ
• 20 գրամ բնական մեղր
• 15 գրամ ժելատին
• 50 գրամ կակաոյի փոշի
• մի պտղունց աղ

Անհրաժեշտ է ժելատինի վրա եռացրած սառեցրած ջուր ավելացնել, 30 րոպե անց թափել ավելորդ ջուրը։ Ավելացրեք կաթը և տաքացրեք գոլորշու վրա։ Կաթնաշոռը խառնեք մեղրի, աղի և կակաոյի հետ և լցրեք մյուս բազադրիչների վրա։ 5 րոպե անց խառնեք բլենդերով և լցրեք տարայի մեջ։ 3-4 ժամ դրեք սառնարանը։

Այս թխվածքի 100 գրամը պարունակում է ընդամենը 132 կիլոկալորիա, 17 գրամ սպիտակուց, 3,4 գրամ ճարպ և 8,6 գրամ ածխաջուր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս