
Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում դեկտեմբերի 3ին ոստիկանական ինքնաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ: «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ նախքան ինքնաթիռի վթարի ենթարկվելը պայթյուն է լսվել:
«Նստատեղերի և մարդկային մարմինների մասնիկները տեղի բնակիչներն են գտել»,հաղորդել է ռազմածովային բազայի ղեկավարը:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի Ռիաու կղզու ջրային տարածքում: Այն Պանկալպինանգ քաղաքից ուղևորվում էր Բատամ:
Ռազմածովային բազայի ղեկավարն ընդգծել է, որ վթարի վայր են ուղարկվել բազմաթիվ նավեր` որոնողական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: