«Մեր պետության համար Գագիկ Ծառուկյանի վերադարձը կենսական անհրաժեշտություն եմ համարում». Միքայել Մելքումյան

Ինչպես հայտնի է, այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության համագումարը, որի շրջանակներում կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ վերադառնալ ակտիվ քաղաքականություն։

Համագումարից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել են, որ դա պահանջ է.

«Ամբողջ կուսակցության համար ենք պահանջում, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Սա հստակ, կարճ ձևակերպում է, դա բոլորի պահանջն է, մեր պետության համար դա կենսական անհրաժեշտություն եմ համարում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031