Բաժիններ՝

«Գարի Կասպարովն ամեն ինչ անում է ռուսաստանցիների դեմ». Սերգեյ Կարյակին

Ռուսաստանցի շախմատիստը դժգոհ է աշխարհի 13-րդ չեմպիոնի վարքագծից:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղում պարտություն կրած շախմատիստ Սերգեյ Կարյակինը բացահայտել է Գարի Կասպարովի հետ հարաբերությունների գաղտնիքը:

«Այն, որ Կասպարովն աջակցում է Կարլսենին, միանգամայն բնական է: Կասպարովը, դժբախտաբար, ամեն ինչ անում է ռուսաստանցիների դեմ: Թե ինչու է նա այդպես անում, ավելի լավ է՝ իրեն հարցրեք: Ես նրա հետ չեմ շփվում: Իմ գործը շախմատ խաղալն է»,- Կարյակինի խոսքերն է մեջբերում sports.ru-ն:

Սերգեյ Կարյակինը 2772 միավորով զբաղեցնում է շախմատիստների վարկանիշի 9-րդ հորիզոնականը:
Գարի Կասպարովն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 1985 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս