
Գերմանիան անհանգստացած է երկրում թուրքական հետախուզության գործունեությամբ

Գերմանիայի առաջին հեռուստաընկերության էլեկտրոնային կայքը լուր է հրապարակել այն մասին, որն երկրի դաշնային կառավարությունը անհանգստացած է երկրում Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) գործունեությամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
Մասնավորապես նշվում է, որ թուրքական հետախուզական ծառայությունը Գերմանիայում կեղծ տեղեկություններ է տարածում և մանիպուլյացիայի ենթարկում հասարակությանը: Այդ պատճառով պահանջվում է, որ հետաքննություն իրականացվի MİT-ի հետախուզական գործունեության վերաբերյալ:
Լրատվամիջոցը նշում է, որ Բունդեսթագի ներքին գործերի հանձնաժողովը գաղտնի նիստի ժամանակ քննարկել է MİT-ի գործունեությունը: