Ցածր կալորիականությամբ թխվածք, որը պատրաստվում է կեֆիրով
Եթե հետևում եք կազմվածքին, բայց ցանկանում եք որևէ համեղ թխվածք պատրաստել, ճիշտ ժամանակն է ուշադրություն դարձնել այս բաղադրատոմսին։
Բաղադրիչներ
• 1 բաժակ «Մաննի» շիլա
• 1 բաժակ կեֆիր՝ 2.5 տոկոս յուղայնությամբ
• 2 ձու
• 1 թեյի գդալ սոդա
• 1 պտղունց աղ
• շատ քիչ վանիլին
Պատրաստման եղանակը։ «Մաննի» շիլայի վրա կեֆիր լցրեք և թողեք մեկ ժամ։ Ավելացրեք աղ, վանիլին և սոդա, ձու։ Միքսերով հարեք և լցրեք ամանի մեջ։ Թխեք 180 աստիճանի պայմաններում՝ 40-50 րոպե։ Թխվածքը շատ համեղ է ստացվում։ Ցանկության դեպքում խմորի մեջ կարող եք ավելացնել ընդեղեն, չիր, դարչին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը