
Կենտրոնական բանկը սխալվել էր իր կանխատեսումներում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:
Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ: Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի կանխատեսումների նման հսկայական շեղումը թերեւս աննախադեպ է: Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ մեր տնտեսության ներկա վիճակը անակնկալ է թե կառավարության, եւ թե ԿԲ-ի համար: Մինչ օրս որեւէ պաշտոնական աղբյուր չի մեկնաբանել, թե ինչ եղավ մեր տնտեսության հետ վերջին մի քանի ամսվա ընթացքում եւ ինչու է այն անկասելիորեն գահավիժում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: