Բաժիններ՝

ԱՄՆ-ի կինոշուկան հերթական ռեկորդն է սահմանել

Միացյալ Նահանգների կինոշուկան սահմանել է հերթական ռեկորդը. անցյալ հանգստյան օրերին ձեռք է բերվել դրամարկղային մուտքերի՝ 10 միլիարդ դոլարի նշագիը: Այս մասին հայտնել է Կինոդահլիճների սեփականատերերի ազգային ասոցիացիան: Դրանով իսկ գերազանցվել է 2013 թվականի ռեկորդը, երբ համանման արդյունքը ձեռք էր բերվել գրեթե երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 7-ին:

Առայժմ ընթացիկ տարվա դրամամուտքերի չափերով վարկանիշի առաջին հորիզոնականում է «Փնտրելով Դորիին»(Finding Dory) լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ 486,2 միլիոն դոլարով: Երկրորդ տեղում է Marvel հռչակավոր պատկերապատումների հիման վրա ստեղծված «Առաջին վիրիժառուն. Դիմակայություն»(Capitain America: Civil War) կինոնկարը՝ 408,1 միլիոն դոլար: Երկու կինոժապավենների ստեղծողը եւ բաշխորդն այն ստուդիան է, որը մտնում է The Walt Disney Company ֆինանսական կոնգլոմերատի մեջ:

Այս տարվա ամենահասութաբեր ֆիլմերի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում է «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը»(The Secret Life of Pets) ՝ 367,7 միլիոն դոլար: Այնուհետեւ գալիս են «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book) համակարգչային անիմացիայով գեղարվեստական ֆիլմը՝ 364 միլիոն դոլարով: Առաջին հնգյակը եզրափակում է «Դեդփուլ» (Deadpool) կատակերգական ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ 363,1 միլիոն դոլարի չափով դրամամուտքերով:

Սակայն առայժմ պարզ չէ, թե ընթացիկ տարին կարող է արդյոք գերազանցել 2015 թվականի ռեկորդը, երբ Հյուսիսային Ամերիկայի վարձույթում հավաքվել էր 11,12 միլիարդ դոլարի չափով գումար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս