Բաժիններ՝

Երազների 7 ամենատարածված տեսակները և դրանց նշանակությունը

Psifactor.info կայքը գրում է, որ Յան Ուոլլասն իր հիվանդների երազները մեկնաբանել է 30 տարի շարունակ։ Բոլոր երազների շարքում նա առանձնացրել է ամենատարածվածները և բացատրել, թե ինչ են դրանք նշանակում։

1. Անկում։ Սա հաճախ մեկնաբանվում է որպես կտրուկ բացասական փոփոխություններ կյանքում, կյանքի ճիշտ ուղու, սեփական իդեալների և սկզբունքների կորուստ։ Այս երազը նաև կարող է նշանակել հավատ միայն ինքդ քո նկատմամբ։

2. Դատարկ սենյակում գտնվելը։ Ընդհանրապես երազում սենյակը խորհրդանշում է անձին։ Դատարկ սենյակը կարող է խորհրդանշել հոգեկան դատարկությունը։ Անհրաժեշտ է մոտակա օրերը նվիրել հանգստին, ընկերների հետ շփվելուն և զվարճանքներին։ Այս երազը կարող է մեկնաբանվել նաև որպես ֆինանսական դժվարություններ, հիասթափություն, ուժեղ հոգնածություն։ Այս երազն ունի նաև այլ բացատրություն, որը հազվադեպ է հանդիպում՝ դատարկ սենյակը կարող է տաղանդի խորհրդանիշ լինել, որը դուք ինքներդ դեռևս չեք բացահայտել և որը բազմաթիվ հաջողություններ կբերի։

3. Թռիչք։ Սովորաբար այս երազը դրական նշանակություն ունի և խորհրդանշում է ազատությունը։ Դրանք ավետում են երջանկության, հարստության, հոգեկան հանգստության մասին։ Սակայն, կախված այն վայրից, ուր ընկնում եք, օրվա ժամից և զգացողություններից, երազի նշանակությունը կարող է փոխվել, նույնիսկ խոսել կյանքի համար առկա վտանգի մասին։

4. Մերկություն հասարակական վայրում։ Որպես կանոն՝ մեկնաբանվում է որպես անպաշտպանություն, սուտը բացահայտելուց վախ կամ պարզապես անինքնավստահություն։ Դրական իմաստով այս երազը հազվադեպ է մեկնաբանվում՝ մտքերն արտահայտելու ազատությունից մինչև ուշադրություն գրավելու ցանկություն, դատարկ վախեր։

5. Ատամների կորուստ։ Երազում ատամները հաճախ խորհրդանշում են մեր ամրությունն ու կենսական ուժը։ Այդ պատճառով էլ դրանց կորուստն ասոցիացվում է բացասական իրադարձությունների հետ։ Այսպիսի երազը կարող է խոսել նաև կյանքում կտրուկ փոփոխությունների մասին, որոնց դուք դեռևս պատրաստ չեք։ Երազի նշանակությունը նաև կախված է այն հանգամանքից՝ արդյո՞ք ատամը կորցնելու պահին ցավ զգացել եք, թե՞ ոչ, այն արնահոսե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն գրեթե բոլոր դեպքերում ատամների կորուստը համարվում է ոչ լավագույն ժամանակների մոտենալու լուր։

6. Հետապնդում։ Որպես կանոն՝ այս երազը մեկնաբանվում է որպես իրական անհաջողությունների լուր։ Այն կարող է նշանակել վախ լուրջ խնդրից կամ ուշադրության կենտրոնում հայտնվելու հնարավորություննից։

7. Տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ հսկողության կորուստ։ Երազում տրանսպորտային միջոցը մի քանի մեկնաբանություն ունի. այն կարող է խորհրդանշել մարդու կյանքն ընդհանուր առմամբ և մասնավորապես հաջողության հասնելու ընդունակությունը։ Եթե այսպիսի երազներ եք տեսնում, դա կարող է նշանակել, որ չի բավարարում անհրաժեշտ վերահսկողությունը ձեր կյանքի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ այս երազը չի խոսում խնդիրների մասին, այլ խորհրդանշում է մարդու ներքին վիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս