Բաժիններ՝

Արցախի բռնցքամարտի առաջնությունն առանձնացել է մարզիկների քանակով և ակտիվ մասնակցությամբ

Արցախի բռնցքամարտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտում նոյեմբերի 27-­ին կայացել է Արցախի բռնցքամարտի առաջնությունը: Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանն ասել է, որ Արցախում առաջին անգամ կազմակերպվող բռնցքամարտի առաջնությունն առանձնանում է մարզիկների քանակով և ակտիվ մասնակցությամբ:

Գ. Թորոսյանի խոսքով՝ բռնցքամարտի առաջնությանը մասնակցել է Քաշաթաղի, Մարտակերտի և Ստեփանակերտի 7­-19 և 19-­ից բարձր տարիքային խմբերի շուրջ 80 մարզիկ: «Առաջնության նպատակը մարզիկների մարզական վիճակի և վարպետության կատարելագործումն է: Միայն մարզիչներիս ջանքերով դժվար է մարզական աշխարհում լուրջ հաջողությունների հասնել, հետևաբար, պետք է նաև մարզիկները լինեն աշխատասեր, կոփված, առողջ և նպատակասլաց: Ես գոհ եմ առաջնությանը մասնակցած մարզիկների պատրաստվածության աստիճանից»,­ասել է Գ. Թորոսյանը և նշել, որ նման առաջնություններ Արցախում պետք է հաճախակի կազմակերպել:

Բռնցքամարտի մարզչի կարծիքով՝ սպորտի բնագավառում առաջացած խնդիրները միմիայն համակարգված աշխատանքի շնորհիվ է հնարավոր լուծել:

Առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկներն արժանացել են մեդալների, դիպլոմների, իսկ առաջին տեղ գրավածները՝ նաև գավաթների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930