Բաժիններ՝

Որքան կոնյակ են Հայաստանից գնում ԵՏՄ երկրները

Արտաքին առևտրի տվյալներից դատելով՝ ԵՏՄ շուկայում այս տարի մեծացել է պահանջարկը հայկական կոնյակի նկատմամբ։

Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2016 թվականի հունվար սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է մոտ 90 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչք (խոսքը արտաքին առևտրի 2208 կոդի մասին է, որի Հայաստանի պարագայում մեջ մտնում է հիմնականում կոնյակը)։

Ի դեպ, այս ապրանքախմբի մեջ է մտնում նաև «Ա և Գ» ընկերության կողմից արտադրված վիսկին, սակայն, որքանով հայտնի է, այդ վիսկին ԵՏՄ երկրներ չի արտահանվում։

Թունդ ալկոհոլային խմիչքների առևտրի ծավալները չափվում են, այսպես կոչված, բացարձակ լիտրերով (100% սպիրտի պարունակությամբ)։ Օրինակ, եթե նշվում է, որ արտահանվել է 1 բացարձակ լիտր, ապա դա համարժեք կլինի մոտավորապես 2.5 լիտր կոնյակի, քանի որ այնտեղ ալկոհոլի պարունակությունը 40% է։

Եվ այսպես, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է 7 մլն 838.6 հազար բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք` 89.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ թունդ ալկոհոլային խմիչքի արտահանման ծավալները աճել են բնեղեն արտահայտությամբ 64.1%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 58.5%-ով։

brandy

Արտահանման մեծ մասը՝ ավելի քան 7.5 մլն լիտրը, արտահանվել է Ռուսաստան։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ Հայաստանից Ռուսաստան թունդ ալկոհոլային խմիչքների արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ 64.4%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ՝ 60.4%-ով։

Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ 44.4%-ով, արժեքային արտահայտությամբ՝ 19.9%-ով (արտահանման ծավալները՝ 223.9 հազար լիտր, 3.7 մլն դոլար)։

Հայաստանից Ղազախստան այս տարվա առաջին 9 ամիսներին արտահանվել է 55.8 հազար լիտր թունդ ալկոհոլային խմիչք՝ 1.08 մլն դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ արտահանման ծավալն աճել է 2.6 անգամ, արժեքով՝ 72.8%-ով։

Հայաստանից Ղրղզստան նույն ժամանակահատվածում արտահանվել է 4130 բացարձակ լիտր թունդ ալկոհոլային խմիչք՝ մոտ 48 հազար դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա համեմատ համեմատությունը ներկայացված չէ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930