Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ
Հելիկոբակտեր պիլորին բակտերիա է, որը կարող է ստամոքսի բորբոքումներ առաջացնել: Այս բակտերիան ապրում է ամբողջ աշխարհի բնակչության 2/3-ի աղիներում և կարող է փոխանցվել կեղտոտ ջրի և սննդի միջոցով: Այն կարող է հանգեցնել խոցերի, սակայն առանց հստակ հետազոտության՝ այս բակտերիան դժվար է հայտնաբերել:
Ինչպե՞ս պարզել
Հելիկոբակտեր պիլորին մի քանի նախանշաններ ունի, և դրանցից են փքվածությունը, սրտխառնոցը, գազերի կուտակումները, լուծը, ստամոքսի վերին և միջին հատվածներում անհանգստությունը:
Այս բակտերիան գաստրիտի հիմնական պատճառներից մեկն է: Բացի այդ, հելիկոբակտերը կարող է հանգեցնել մի շարք ոչ մարսողական խնդիրների, օրինակ՝ սրտանոթային հիվանդություններ, գլխացավեր, վերջույթներում արյան շրջանառության վատացում:
Հելիկոբակտեր պիլորին 80% դեպքում բուժվում է: Սովորաբար այս բակտերիան բուժվում է հակաբիոտիկների միջոցով:
Ինչպես նշեցինք, հելիկոբակտեր պիլորին կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Իսկ փքվածությունից ազատվելու համար կարող եք խմել առաջարկվող հյութը:
Բաղադրություն
- 1 կիտրոն
- 1 վարունգ
- 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
- 1 ճ/գ ալոէ վերայի գել
- Մաղադանոս կամ համեմ
- Կես բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով և խմեք:
Այս հյութը բավական արդյունավետ է, առաջին իսկ օգտագործումից հետո կնկատեք տարբերությունը: Հյութը լավացնում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ օգնում է ազատվել ավելորդ ճարպերից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը