Կալենդուլան և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու համար

Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ այս կրեմի արդյունավետության հետ որևէ գնված միջոց չի կարող համեմատվել։ Այն փափկեցնում է ոտքերը։ Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։

Կարևորն այն է, որ այս կրեմը պատրաստվում է հեշտությամբ և շատ արագ։ Ընդամենն անհրաժեշտ է գնել կալենդուլայի քսուք (20 գրամ) և հեղուկ վիտամին A (10 մլ)։ Փոքր ամանի մեջ անհրաժեշտ է խառնել նշված բաղադրիչները, և կրեմը պատրաստ է։ Պատրաստի կրեմն անհրաժեշտ է լցնել մաքուր տարայի մեջ և պահել սառնարանում։ Մեկ շաբաթ երեկոյան ոտքերը մաքրեք պեմզայով, ապա քսեք այս կրեմը, հագեք բամբակյա զուգագուլպա, թողեք ամբողջ գիշեր։ Մեկ անգամ կուրսն անցնելուց հետո կարող եք կրկնել շաբաթը երկու անգամ։ Հետագայում արդեն՝ ըստ անհրաժեշտության։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930