
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ԼՂՀ և ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ արդեն իսկ ստեղծվել են ամուր և գործնական կապեր, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: