
1 դեղին քարտ, և Ռամոսը և Նեյմարը բաց կթողնեն Կլասիկոն

Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա ֆուտբոլային աշխարհի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ իսպանական կլասիկոն: Երկու թիմերն էլ աշխատում են հանդիպմանը ներկայանալ ամբողջական կազմերով, սակայն թիմերից երկուսում էլ կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ:
Բացի վնասվածքներից, իսպանական գրանդներում կան առաջատար ֆուտբոլիստներ, ովքեր կանգնած են որակազրկման վտանգի առաջ: Խոսքը, մասնավորապես, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին է: Արդեն այսօր կտալոնական ակումբը կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ: Այս թիմերի խաղերը միշտ շատ բարդ են ստացվում կատալոնացիների համար:
Մադրիդյան ակումբի մրցակիցը համեմատաբար թույլ է. մադրիդցիները կմրցեն Խիխոնի «Սպորտինգի» դեմ:
Սիրարփի Աղաբաբյան