Բաժիններ՝

Ամենահամեղ կաթնաշոռային կրեմը. դասական բաղադրատոմս

Նուրբ և քաղցր կաթնաշոռային կրեմն ուղղակի անհրաժեշտ է փորձել, հատկապես, եթե Դուք սիրում եք քաղցր: Այն կարելի է օգտագործել նաև տորթեր և այլ թխվածքներ զարդարելու համար:

Բաղադրիչներ

1. Կարագ (փափուկ) – 100 գ
2. Կաթնաշոռ (փափուկ) – 225 գ
3. Կաթ – 100 մլ
4. Շաքարի փոշի – 3 բաժակ
5. Վանիլին – 10 գ

Պատրաստման եղանակը.

1. Բլենդերի օգնությամբ միասին հարել կաթնաշոռը, կաթը և կարագը: Կաթն ավելացնել քիչ-քիչ, այնպես, որպեսզի ստացվի կրեմի նմանվող զանգված:

2. Զանգվածին դանդաղ ավելացնել շաքարի փոշին և վանիլինը: Լավ հարել:

3. Ինչքան շատ հարեք, այնքան կրեմն ավելի սպիտակ և համեղ կստացվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս