Բաժիններ՝

«Երկրպագուները չէին տեսել նման բան Ռոնալդուից հետո». Givemesport-ի անդրադարձը՝ Մխիթարյանի խաղին

Ներկայացնում ենք հեղինակավոր Give Me Sport պարբերականի մեկնաբանությունները Հենրիխի խաղի մասին:

«Հինգշաբթի երեկոն շրջադարձային էր Հենրիխ Մխիթարյանի մանչեսթերյան կարիերայի համար:

Դորտմունդից տեղափոխվելուց հետո Մոուրինիոն հնարավորություն չէր տալիս հայ ֆուտբոլիստին: Պորտուգալացի մասնագետը որոշեց հնարավորություն տալ նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին միայն հինգշաբթի օրը, և Մխիթարյանն ապացուցեց, որ կարող է հրաշալի խաղ ցուցադրել:

Մխիթարյանի սուր փոխանցումներն ու հարվածները լուրջ խնդիրներ էին առաջացնում մրցակցի դարպասապահ Բրեդ Ջոնսի համար:

Կարդացեք նաև

Մանչեսթերյան ակումբի երկրպագուները կարող են հազարավոր անգամներ դիտել Մխիթարյանի հրաշալի անցումը երկրորդ խաղակեսի մեկնարկին: Մրցակցի միանգամից երկու ֆուտբոլիստներ չկարողացան կանգնեցել Մխիթարյանին և իրենց նպատակին հասան միայն խախտման միջոցով, որը, սակայն, չարձանագրվեց խաղի գլխավոր մրցավարի կողմից»:

Պարբերականը կիսվել է Հենրիխի անցման տեսագրությամբ և իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ երկրպագուները չէին տեսել նման բան Ռոնալդուից հետո:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս