
Հենրիխ Մխիթարյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեյենորդ» հանդիպման մեծ մասին:
Մանչեսթերյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում անցկացված հարցումների արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական էջը Facebook-ում:
Մանչեսթերյան ակումբի երկրպագուները սոցիալական ցանցերում կիսվել են իրենց տպավորություններով՝ նշելով, որ Մխիթարյանը պարզապես փայլեց:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ հաղթել 4:0 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան